Նոր հրատարակություն

Նոր հրատարակություն 07.05.2018

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, լույս է ընծայել «Արարատ» ամսագրի ժառանգությունն ընդգրկող Քարոզգրքի Բ հատորը՝ նվիրված «Արարատ»-ի հրատարակման 150-ամյակին:

Սույն գիրքը 1868-1919 թթ. Մայր Աթոռի պաշտոնական պարբերական հանդիսացող «Արարատ» ամսագրում հրատարակված թարգմանական քարոզների համահավաք ժողովածուն է:

Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի: