Նոր հրատարակություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Գրիգոր Մարաշեցու «Բան գովեստից» երկը: Այն հրատարակության է պատրաստել բ.գ.դ. Արշակ Մադոյանը:
ԺԲ դարի հոգևոր գործիչ և մատենագիր, Հեսվանց վանքի հիմնադիր Գրիգոր Մարաշեցու «Բան գովեստից» քնարերգական աշխատությունը՝ նվիրված Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին, առաջին անգամ է հրապարակվում:
Երկի մեջ Գրիգոր Իմաստասեր Մարաշեցին բացի Աստվածածնի վերափոխման պատմությունից, անդրադարձել է նաև նրա պատկերի ավանդությանը:
Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի: