Նոր հրատարակություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել 19-րդ դարի Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Վահան ծայրագույն վարդապետ Բաստամյանցի «Տարեգրություն: Ս. Էջմիածին. 1872-1880 թթ.» հուշագրությունը՝ աշխատասիրությամբ պ.գ.դ. Գևորգ Տեր-Վարդանյանի:
Վահան ծայրագույն վարդապետի «Տարեգրության» սկզբի մասն իր կյանքի՝ հոգևորական դառնալու նախորդած շրջանի (1842-1872 թթ.) համառոտ պատմությունը կամ իր կենսագրականն է: Բուն «Տարեգրություն»-ը օրագրական ձևով ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու 1872-1880 թթ. պատմությունը: Գործի մեջ, ըստ հեղինակի, ամփոփված են նշանավոր իրադարձություններ Ս. Գայանե վանքի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգային կյանքից: Արժեքավոր են նաև ժամանակի հայտնի եկեղեցականների բնորոշում-դիմանկարները:
Գիրքը հրատարակվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ: