Նոր հրատարակություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Տոնապատճառ » ժողովածուի (Վարդան Հաղբատեցու, Վարդան Արևելցու և Հովհաննես Գանձակեցու խմբագրությունները) առաջին մասը:
Ժողովածուի բնագիրը՝ խմբագրությամբ պ.գ.դ. Գևորգ Տեր-Վարդանյանի, հրատարակության է պատրաստել Աննա Օհանջանյանը:
Այն բովանդակում է «Տոնապատճառ» ժողովածուի առաջին տասներկու ճառերը, որոնցում քննության են առնվում Ս. Ծննդյան, Ս. Մկրտության և Տյառնընդառաջի տոներին և եկեղեցական տոնակատարություններին առնչվող խնդիրներ՝ հակաերկաբնակության դիրքերից:
Սույն գիրքը հրատարակվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ: