Նոր հրատարակություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել ««Արարատ»-ի բնագիրները» գրքի Բ հատորը, որը հրատարակության է պատրաստել Սուսաննա Նահապետյանը:
Գրքում ափոփված և ներկայացված է Մայր Աթոռի «Արարատ» հանդեսի հրատարակաման ամբողջ ընթացքի՝ 1868-1919 թթ. տարիներին, պաշտոնաթերթի, միաբանության և նրա առանձին անդամների բնագրական հետաքրքրությունների և իրագործումների ամբողջական պատկերը, լայն ընդգրկումն ու տարողությունը: Երկրորդ հատորում հրատարակված են ընդհանուր թվով 107 չափածոներ, շարականներ, եկեղեցու հայրերի գրվածքներ, կանոններ, վարքագրություններ, դավանաբանական և ջատագովական թղթեր, ձեռագրերի նկարագրություններ և հիշատակարաններ ու այլ արժեքավոր բնագրեր:
Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի: