Մրցույթ՝ ուսուցչի թափուր հաստիքի համար
Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է «Հայոց լեզու և գրականություն» և «Երաժշտություն» առարկաների ուսուցիչների ընդունելություն:
Ուղևորության, կեցության և բժշկության ծախսերը հոգում է Հայոց մարդասիրական ճեմարանը:
Ընդունելության համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը.
Անձնագրի պատճենի 1 օրինակ՝ առնվազն 4 տարվա վավերականությամբ,
Սոցիալական քարտի պատճենի 1 օրինակ,
Աշխատանքային գրքույկ,
Դիպլոմի պատճեն,
Ինքնակենսագրություն,
Բժշկական տեղեկանք,
Լուսանկար՝ 4 հատ (5 սմ x 5 սմ)․ լուսանկարի թվային տարբերակը հարկավոր է ուղարկել [email protected] էլ․ հասցեին՝ նշելով անունը և ազգանունը։
Մկրտության վկայական:
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն, մինչև 2023 թվականի մայիսի 31-ը, երկուշաբթիից ուրբաթ օրերին, ժամը` 10:00-17:00:
Հասցե` ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ:
Տեղեկությունների համար զանգահարե՛ք (010) 517 283 հեռախոսահամարով։
Էլ․ փոստ՝ [email protected], [email protected]