Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսեյ Բ եւ Քենթրբերիի Արքեպիսկոպոս Ջորջ Քերին իրենց աջակցությունն են հայտնում Ամենայն Հայոց Հայրապետին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հատուկ գրություն էր առաքվել քույր Եկեղեցիների հովվապետերին` կապված Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը պատկանող «Պարոն Տեր» կալվածքի շուրջ ծագած խնդիրներին:
Ի պատասխան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նամակի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստացվել են Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսեյ Բ-ի եւ Քենթրբերիի Արքեպիսկոպոս Ջորջ Քերիի նամակները:
Երկու Եկեղեցիների հոգեւոր պետերն իրենց մտահոգությունն ու անհանգստությունն են կիսում Վեհափառ Հայրապետի հետ` հայտնելով իրենց պատրաստակամությունը զորակցելու եւ աջակցելու խնդրի բարվոք լուծմանը: