Մեսրոպ արքեպիսկոպոսի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 30-ին

Մեսրոպ արքեպիսկոպոսի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 30-ին 26.01.2017

Հունվարի 30-ին Ս. Գայանե վանք կբերվի Ավստրիայում հունվարի 14-ին վախճանված` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի աճյունը:

Ժամը 11:00-ին կկատարվի եկեղեցու կարգը, ապա հուղարկավորության արարողությունը:

Մեսրոպ Սրբազանի մարմինը կամփոփվի Մայր Աթոռի միաբանական գերեզմանատանը: