Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք
Սեպտեմբերի 10-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցված Ս. Պատարագի ավարտին կատարվեց միջեկեղեցական աղոթք-մաղթանք` նվիրված Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը:
Խաղաղության աղոթքին ներկա էին Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի նախաձեռնությամբ Իրաքից Մայր Աթոռ ժամանած Իրաքի կրոնապետերի և Քրիստոնեական ավանդապահությանց նախարար Տիար Ռաադ Քաչաչիի պաշտոնական պատվիրակությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Մերձավոր Արևելքի երկրների դեսպաններ ու հավատարմատարներ:
Արարողությունից առաջ խոսքով հանդես եկավ Իրաքահայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոսը, այնուհետև ներկա չորս կրոնապետերից յուրաքանչյուրն իր աղոթք-մաղթանքը բերեց` Մերձավոր Արևելքում, մասնավորապես Իրաքում խաղաղության հաստատման ու կրոնական հանդուրժողականության ամրապնդման համար:
Միջեկեղեցական աղոթքն ավարտվեց Վեհափառ Հայրապետի §Պահպանիչ¦ աղոթքով: