Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:
Հոգեշնորհ Տ. Սիփան վարդապետ Գևորգյանը, ազատվելով Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր պատասխանատուի պարտականություններից, ծառայության է կոչվել Իսպանիայի հայոց համայնքում՝ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի իշխանության ներքո:
Հոգեշնորհ Տ. Զավեն վարդապետ Յազիչյանն ազատվել է Մյանմարի, Սինգապուրի և Դաքքայի հոգևոր հովվի պարտականություններից և իր հոգևոր ծառայությունը կշարունակի որպես Մայր Աթոռի լուսարարապետի օգնական:
Դիվանատան hասարակական կառույցների հետ հարաբերությունների գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Վազգեն աբեղա Պետրոսյանը, ազատվելով իր պարտականություններից, մեկնել է Գերմանիա ուսումնառությունը շարունակելու նպատակով: