Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանավորության ներքո գտնվող հինգ բարեգործական ճաշարանները վերաբացվում են

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանավորության ներքո գտնվող հինգ բարեգործական ճաշարանները վերաբացվում են 19.08.2022

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված 2020 թվականի մարտ ամսվանից սկսած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանավորության ներքո գտնվող հինգ բարեգործական ճաշարանները փակվել էին։

Այժմ բարեգործական ճաշարանները վերաբացվում են։ Ս/թ սեպտեմբեր ամսից առաջինը իր գործունեությունը վերսկսում է էջմիածնի բարեգործական ճաշարանը, այնուհետև Երևանում գտնվող Արաբկիրի և Նորքի, ինչպես նաև Վանաձորի բարեգործական ճաշարանները։

Բարեգործական ճաշարաններից կարող են օգտվել սոցիալապես անապահով անձինք․

Ընտանեկան նպաստի համակարգից օգտվողները,

Միայնակ կենսաթոշակառուները,

Հաշմանդամները,

Փախստականները,

Գործազուրկները,

և այլ սոցիալապես խոցելի անձինք։

Ճաշարանների շահառու դառնալու համար անհրաժեշտ է դիմել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության գրասենյակ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09։00-17։00-ն, կամ զանգահարել 010 517178 և 094 430641 հեռախոսահամարներով։