Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ներկայացուցիչները կմասնակցեն ԱՄՆ Արեւմտյան թեմի ժողովներին

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ներկայացուցիչները կմասնակցեն ԱՄՆ Արեւմտյան թեմի ժողովներին 29.04.2004

Ապրիլի 29-ից մայիսի 2-ը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմում տեղի կունենա թեմական-պատգամավորական ժողով:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնից ժողովներին կմասնակցեն Տ. Պարույր քհն. Ավետիսյանը եւ Տ. Խորեն քհն. Կիրակոսյանը: ԱՄՆ այցի ընթացքում արժանապատիվ քահանա հայրերը կայցելեն նաեւ թեմի եկեղեցիներ եւ ծուխեր: