Մայր Աթոռը` Երուսաղեմի Հայոց Պատրիարքության կալվածների խնդրի առնչությամբ

Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը ի մոտո հետեւում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության կալվածների շուրջ Իսրայելում տեղի ունեցող վերջին իրադարձություններին եւ խնդրի առնչությամբ ներկայումս Իսրայելի դատարանում ընթացող դատավարությանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը մշտապես կապի մեջ է Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նորին Ամենապատվություն Տ. Թորգոմ Արքեպս. Մանուկյանի հետ եւ ներկա իրադրության մասին ամեն օր լուրեր եւ տեղեկություններ է ստանում: