Մայիսի 29-ին Ս. Գայանյանց կույսերի տոնն է

Մայիսի 29-ին Ս. Գայանյանց կույսերի տոնն է 29.05.2018

Մայիսի 29-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբելու է սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը:

Տոնի առիթով ժամը 10:20-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների և ուխտավորների թափորով Ս. Գայանե վանք կտարվեն Սուրբ Էջմիածնում պահվող` սուրբ Գայանե կույսի մասունքները:

Ժամը 11:00-ին վանքում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Անդաստանի արարողություն: