Հռոմում տեղի ունեցավ Հռոմեակաթոլիկ Եկեղեցու Քահանայապետական Աշխարհական Խորհրդի երրորդ hամաժողովը
Սույն թվականի Մայիս 30-ից հունիս 2-ը Հռոմում տեղի ունեցավ Հռոմեակաթոլիկ Եկեղեցու Քահանայապետական Աշխարհական Խորհրդի երրորդ hամաժողովը: Համաժողովին մասնակցում էին ավելի քան 120 հոգևորականներ ու աշխարհականներ, ինչպես նաև հրավիրվածներ Ուղղափառ Եկեղեցիներից:
Քահանայապետական Աշխարհական Խորհրդի համաժողովները հրավիրվում են Վատիկանի կողմից: Այս հանդիպումները հնարավորություն են ընձեռում միմյանց ավելի մոտից ծանոթանալու ու համագործակցության նոր եզրեր փնտրելու` աշխարհականներին Եկեղեցու գործունեության մեջ ընդգրկելու նպատակով:
Հայ Առաքելական Եկեղեցուց ժողովին մասնակցում էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Միլանի Հայ համայնքի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Առեն աբեղա Շահինյանը: Հոգեշնորհ Հայր Սուրբը ներկաներին է փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու բարեմաղթանքները: