Հոգեհանգստյան արարողություն` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Վերջին երկու ամիսների ընթացքում Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցին հրաժեշտ տվեց չորս արժանավոր սրբազան հայրերի:
Փետրվարի 1-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում հավարտ սբ. պատարագի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն ի հիշատակ նորոգ հանգուցյալ եկեղեցականների` Եգիպտոսի թեմի առաջնորդ Տ. Զավեն արք. Չինչինյանի, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Տ. Կյուրեղ եպս. Գաբիկյանի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբաններ Տ. Սահակ արք. Այվազյանի եւ Տ. Մեսրոպ արք. Աշճյանի համար: