Հոգեհանգիստ Կոստանդնուպոլսի Հայոց Մեսրոպ Պատրիարքի համար
Մարտի 10-ին Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում, Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի հոգեհանգստյան կարգ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի համար:
Նույն օրը հոգեհանգստյան արարողություններ կկատարվեն նաև թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում: