Հարվայաին Ռուսաստանի թեմի ուխտագնացությունը Մայր Աթոռ Սբ. Էջմիածին

Հարվայաին Ռուսաստանի թեմի ուխտագնացությունը Մայր Աթոռ Սբ. Էջմիածին 29.07.2003

Հուլիսի 27-ը, Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տաղավար տոնն այս տարի առավել հիշարժան դարձավ Հարավային Ռուսաստանի բազմաթիվ հավատացյալների համար։ Նրանցից շատերը՝ թեմական եւ ծխական խորհուրդների ներկայացուցիչներ, ինչպես նաև բազմաթիվ հայորդիներ հայաբնակ քաղաքներից ու շրջաններից, թեմակալ առաջնորդ Տ. Մովսես եպս. Մովսիսյանի առաջնորդությամբ ուխտի էին եկել Մայր Աթոռ Սբ. Էջմիածին՝ ի նշանավորումն Մայր Տաճարի օծման 1700-ամյակի։ Ուխտավորներին միացել էին նաեւ Նոր Արմավիրի քաղաքային դումայի նախագահ Վ. Ի. Պավլիչենկոն, Սլավյանսկի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Ուխտի պատարագ։ Պատարագիչն էր Առաջնորդ Սրբազանը։

Դիմելով ուխտապահ ժողովրդին՝ Սրբազան Հայրն անդրադարձավ Սբ. Էջմիածնի խորհրդին՝ հորդորելով հավատարիմ մնալ Մայր եկեղեցուն եւ առաքելահիմն ու լուսավորչահաստատ Սբ. Աթոռին։

«Մենք այսօր եկել ենք համայն հայության սրբազան այս վայրը՝ մեր որդիական խոնարհությունն ու անմնացորդ սերն արտահայտելու հանդեպ Ամենայն Հայոց Հայրապետը եւ ուխտելու, որ պիտի արժանի զավակները լինենք Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի»,-նշեց Սրբազան Հայրն իր քարոզում:

Հավարտ Սբ. Պատարագի Վեհարանում Նորին Սրբությունն ընդունեց ուխտավորներին։