Հանդիպում ԳՀՃ նորանշանակ տեսչի հետ
Այսօր Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչական և դասախոսական կազմը հանդիպում ունեցավ ԳՀՃ նորանշանակ տեսուչ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վրդ․ Պարսամյանի հետ:
Վեհափառ Հայրապետին ուղեկցում էր ԳՀՃ նախկին տեսուչ Հոգեշնորհ Տ․ Գարեգին վրդ․ Համբարձումյանը։
Վեհափառը շնորհակալություն հայտնեց նախկին տեսչին՝ իր կատարած անձնվեր ծառայության համար, և ներկայացնելով նոր տեսչին՝ խոսեց Ճեմարանի հետագային վերաբերող հարցերի մասին։