Հայ Եկեղեցու հավիտենական առաքելությունը երեք կետերով

Հայ Եկեղեցու հավիտենական առաքելությունը երեք կետերով 25.05.2018

Հայ Եկեղեցու հավիտենական առաքելությունը երեք կետերով

1. հայոց ազգն ու հայրենիքը պաշտպանել առաջնագծում արտաքին թշնամիներից,

2. ներազգային կյանքում պահպանել համերաշխության ոգին,

3. հայոց կյանքը խարսխել քրիստոնեական արժեքների վրա:

«…Մենք պետք է հստակ բանաձևենք, որ մեր երկրի պաշտպանության, մեր ժողովրդի կյանքի անվտանգության պարագաներին Եկեղեցին գտնվում է առաջնագծում:

Երբ իրադարձություններն ընթանում էին ներազգային կյանքում, որտեղ մեր ժողովրդի զավակներն էին հակադրության մեջ, այդ իրավիճակում մենք մի առաքելություն ունեինք, որը և փորձեցինք իրականացնել՝ հանդարտության կոչ ուղղել, համերաշխության ոգին զորացնել, թշնամանքն ու ատելությունը բացառել մեր ժողովրդի կյանքից և թույլ չտալ, որ մեր զավակների միջև բախում լինի, որ հայորդու արյուն թափվի, և խնդիրներն իրենց հանգուցալուծումը գտնեն իրավական դաշտում:

…Այսօր հուզումները տակավին առկա են մեր կյանքում և մեր առաքելությունը պիտի լինի այն, որ շարունակենք մեր աշխատանքը նույն ոգով ու նույն նախանձախնդրությամբ, որպեսզի տեղ չգտնեն մեր ժողովրդի կյանքում ատելություն և անհանդուրժողություն, բախումներ, հակառակություններ, իսկ մեր առաքելության մասին ընդհանրապես նշենք, որ մենք պարտավոր ենք մեր ժողովրդի կյանքը խարսխել քրիստոնեական բարոյական արժեքների վրա: Միայն այդպես կարող ենք ազատել մեր կյանքը արատավոր երևույթներից, սխալներից, սայթաքումներից, անարդարություններից և բոլոր այն դրսևորումներից, որոնք որ ընդվզումի և դժգոհության պատճառ են դառնում ժողովրդի կյանքում. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս