Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման ֆորումը Բրազիլիայի հայոց թեմում
Մայիսի 6-ին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման հոգևոր առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ տեղի ունեցավ ՀԵՀԵՄ հերթական ֆորումը:
Ֆորումի սկզբում Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Բերբերյանն ընթերցեց Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը՝ ուղղված համաժողովի մասնակիցներին։
«ՀԵՀԵՄ–ն այսօր» թեմայով առանձին բանախոսությամբ հանդես եկավ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանը: Հայր Սուրբը բանախոսության շրջանակներում խոսեց ռազմավարական նպատակների, տարածաշրջանային կառուցվածքի, հոգևոր–երիտասարդական ծրագրերի մասին։
Ֆորումի մասնակիցներին հանձնվեցին վկայականներ, խաչեր և սրբապատկերներ։
Ավարտին հայկական ակումբում ընդլայնված կազմով տեղի ունեցավ երիտասարդների հետ հանդիպում։