Հայոց բանակի 25-րդ տարեդարձին նվիրված Սուրբ Պատարագ և Հայրապետական կոնդակ

Հայոց բանակի 25-րդ տարեդարձին նվիրված Սուրբ Պատարագ և Հայրապետական կոնդակ 27.01.2017

Հունվարի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կմատուցվի Սուրբ Պատարագ Հայոց բանակի 25-րդ տարեդարձի առիթով:

Սուրբ Պատարագի ընթացքում կհրապարակվի Ամենայն Հայոց Հայրապետի սրբատառ կոնդակը Հայոց բանակի 25-ամյա հոբելյանի առիթով:

Կկատարվի նաև Հանրապետական մաղթանք` Հայրենիքի խաղաղության և անսասանության համար:

Ս. Պատարագի սկիզբը` 11:00-ին: