Հայաստանի անկախության 11-րդ տարեդարձը` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում

Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության 11-րդ տարեդարձի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում տեղի ունեցավ Հանրապետական մաղթանք: Վեհափառ Հայրապետը Իջման Սբ. Սեղանի առջեւ ծնկաչոք աղոթք առաքեց առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության եւ շենացման համար:

Նույն օրը Հայոց Հայրապետը բարձրաստիճան հոգեւորականների ուղեկցությամբ եղավ նաեւ Եռաբլուրում, ուր տեղի ունեցավ գոհաբանական աղոթք: