Համալրվել են Սբ Էջմիածնի Գանձերը

Համալրվել են Սբ Էջմիածնի Գանձերը 26.04.2019

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Սբ Էջմիածնի Գանձերը համալրվեցին:

Մայր Աթոռի ազնիվ բարերար Տիար Աշոտ Թունյանն օրերս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին է ընծայաբերել հնամենի վարդապետական գավազան:

Փղոսկրից, սադափից և փայտից պատրաստված գեղեցիկ գավազանը թվագրվում է 18-րդ դարով, ստեղծման վայրը՝ Պարսկա-Հնդկաստան:

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ պատմական գավազանը կցուցադրվի «Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատանը:

ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ