Կկատարվի հոգեհանգստյան կարգ վթարից զոհված զինծառայողների համար
![Կկատարվի հոգեհանգստյան կարգ վթարից զոհված զինծառայողների համար](https://www.armenianchurch.org/images/cache/news/1/17131603204331/6915b47994b83feb4b24466185f3a5d7-1044x663.jpg)
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ապրիլի 14-ին, հավարտ Սուրբ Պատարագի, Սուրբ Գայանե վանքում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ավտովթարի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար։
Ս. Պատարագի սկիզբը` ժամը 11:00-ին: