Կիպրոսի Եկեղեցին և ժողովուրդն այս դժվարին պահին կանգնած են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին
Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդը նամակ է ուղղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ խորը վշտակցություն հայտնելով տարածաշրջանում մարդկային կյանքերի ողբերգական կորստի կապակցությամբ:
«Կիպրոսի Եկեղեցին խստորեն դատապարտում է մարդու հիմնարար և վեհ սկզբունքների արժեքների դեմ ուղղված բռնության և ահաբեկչության ցանկացած դրսևորում:
Կիպրոսի Եկեղեցին և ժողովուրդն այս դժվարին պահին կանգնած են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին։
Մենք անձնապես ուղերձով կդիմենք մեր կառավարությանը՝ հանուն տարածաշրջանում խաղաղության անհապաղ դիվանագիտական ջանքեր ձեռնարկելու հորդորով»: