Կարգալույծ է հռչակվել Տ. Խաչատուր քահանա Գևորգյանը

Կարգալույծ է հռչակվել Տ. Խաչատուր քահանա Գևորգյանը 07.03.2017

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Խաչատուր քահանա Գևորգյանը (Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ): Տնօրինության համար հիմք է ծառայել Խաչատուր քահանայի կողմից ներկայացված դիմումը:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը և կկոչվի իր ավազանի անունով` Կարեն Գևորգյան: