Ի գիտություն լրատվամիջոցների
Օգոստոսի 5-ին Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների հարևանությամբ գտնվող Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման կենտրոնական գրասենյակի դահլիճում (Խ․ Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկ) տեղի կունենա մամլո ասուլիս, որի ընթացքում կհրապարակվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշումները հանրակրթական առարկայական չափորոշիչների նախագծի և «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ։
Ասուլիսին կմասնակցեն Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի ատենապետ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
Ասուլիսի սկիզբը՝ ժամը 14։00-ին։