Թափոր-երթ Սուրբ Հարության տոնին

Թափոր-երթ Սուրբ Հարության տոնին 15.04.2006

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ապրիլի 16-ին` Սուրբ Հարության տոնին, տեղի է ունենալու թափոր-երթ դեպի Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար` հայորդյաց տների սաների առաջնորդությամբ:

Երթը մեկնարկելու է առավոտյան ժամը 9:45-ին Սուրբ Հռիփսիմե տաճարի մոտից: Թափորի մասնակիցները, հասնելով Սուրբ Էջմիածին, Սուրբ Պատարագից առաջ կդիմավորեն Հայրապետական թափորը:

Հավարտ Սուրբ Պատարագի` ժամը 14:00-ին, հայորդյաց տների շնորհալի սաները համերգային ծրագրով ելույթ կունենան սբ. Տրդատի բաց խորանի առջեւ: