Ընդունելություն Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում
Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է Հայոց լեզվի, Հայ գրականության, Հայոց պատմության և Երաժշտության առարկաների ուսուցիչների ընդունելություն:
Կեցության և ուղևորության բոլոր ծախսերը հոգում է Մարդասիրական Ճեմարանը:
Ընդունելության համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը.
- Անձնագրի պատճեն 1 օրնակ (առնվազն 4 տարվա վավերականությամբ),
- Սոցիալական քարտի պատճեն 1 օրինակ,
- Աշխատանքային գրքույկ,
- Դիպլոմի պատճեն,
- Ինքնակենսագրություն,
- Բժշկական տեղեկանք առողջության վերաբերյալ,
- Լուսանկար 4 հատ, որից 2-ը՝ (5 x 5), նաև էլեկտրոնային տարբերակով (սկավառակի վրա), իսկ մյուս 2-ը՝ (3 x 4)
- Մկրտության վկայական,
- Փոստային հասցե:
Դիմումները ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն 2018 թ. ապրիլի 26-ից մայիսի 30-ը, ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը` 10:00-16:00:
Հասցե` ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք:
Տեղեկությունների համար
1. զանգահարել` (010) 517 199 հեռախոսահամարով,
2. գրել՝ [email protected] էլ.հասցեին
Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել
http://www.armeniancollege. edu.in կայքէջը և
https://web.facebook.com/ArmenianCollegeAndPhilanthripicAcademy/?hc_ref=ARQ6qgjpqKXrcyFZHPzhU58lDR491uZvpQpIzddS-18HdhFg2hT2tqlfV4P3ZmMGcxM ֆեյսբուքյան էջը