Ընդունելություն Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում
Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է 7-ից 9-ը տարեկան աշակերտների ընդունելություն 2020-2021 ուսումնական տարվա համար:
Ընդունելությունը կատարվում է հետևյալ քայլերով.
1️⃣ ընդունելության ձևի լրացում,
2️⃣ ընդունելության փաստաթղթերի ներկայացում,
3️⃣ փաստաթղթերի ստուգում,
4️⃣ գրավոր թեստ` հիմնական գիտելիքների և հոգեբանության վերաբերյալ,
5️⃣ հարցազրույց:
Ուսման, կեցության և ուղևորության բոլոր ծախսերը հոգում է Հայոց Մարդասիրական ճեմարանը:
Ընդունելության համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը.
✔️Անձնագիր (առնվազն 3 տարվա վավերականությամբ),
✔️Ծնողների / խնամակալի կողմից լիազորագիր Հայոց Մարդասիրական ճեմարանում սովորելու համար (նոտարի կողմից հաստատված և անգլերեն թարգմանությամբ),
✔️Մկրտության վկայական,
✔️Առաջադիմության թերթիկ և տեղեկանք նախորդ դպրոցից,
✔️Բժշկական տեղեկանք առողջության վերաբերյալ
✔️Լուսանկար 4 հատ, (անձնագրային չափի), նաև էլեկտրոնային տարբերակով (սկավառակի վրա),
✔️Միջնորդագիր հոգևոր հովվի կողմից,
✔️Սոցիալական տեղեկատվության մասին զեկույց ծնողների կողմից:
Դիմումները ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն 2020 թ. փետրվարի 20-ից, ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը` 10:00-17:00, հասցե` ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք:
Տեղեկությունների համար
📞 զանգահարել` (010) 517 199 հեռախոսահամարով,
📧 գրել՝ [email protected] էլհասցեին:
Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել http://www.armeniancollege.edu.in կայքէջը և https://www.facebook.com/ArmenianCollegeAndPhilanthripicAcademy ֆեյսբուքյան էջը: