Ընդունելություն Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանում
Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է 7-ից մինչև 10 տարեկան աշակերտների ընդունելություն:
Ընդունելությունը կատարվում է հետևյալ քայլերով.
1) ընդունելության ձևի լրացում,
2) ընդունելության փաստաթղթերի ներկայացում,
3) փաստաթղթերի ստուգում,
4) գրավոր թեստ` հիմնական գիտելիքների և հոգեբանության վերաբերյալ,
5) հարցազրույց:
Ուսման, կեցության և ուղևորության բոլոր ծախսերը հոգում է Մարդասիրական ճեմարանը:
Ընդունելության համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը.
Անձնագիր (առնվազն 3 տարվա վավերականությամբ),
Ծնողների / խնամակալի կողմից լիազորագիր Հայոց Մարդասիրական ճեմարանում սովորելու համար (նոտարի կողմից հաստատված),
Մկրտության վկայական,
Առաջադիմության թերթիկ և տեղեկանք նախորդ դպրոցից,
Բժշկական տեղեկանք առողջության վերաբերյալ
Լուսանկար 4 հատ, (անձնագրային չափի), նաև էլեկտրոնային տարբերակով (սկավառակի վրա),
Միջնորդագիր հոգևոր հովվի կողմից,
Սոցիալական տեղեկատվության մասին զեկույց ծնողների կողմից: