Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի կտարվեն Լուսավորչի մասունքները
Հունիսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը, որը տարիներ առաջ հռչակվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ուխտի օր:
Այս առիթով, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հավատացելոց երկրպագության և օրհնության համար եկեղեցի կտարվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ավանդատուն-թանգարանում պահվող սրբի մասունքները:
Սիրով հրավիրում ենք բարեպաշտ ժողովրդին մասնակցելու այս առիթով մատուցվելիք Սուրբ և Անմահ Պատարագին:
Արարողության սկիզբը` ժամը 10:30-ին: