Եկեղեցականների նոր նշանակումներ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նշանակումներ:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զավեն աբեղա Յազիչյանը, ազատվելով Հնդկահայոց հոգևոր հովվի և Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարչի իր պարտականություններից, նշանակվել է Մյանմարի, Սինգապուրի և Դաքքայի հոգևոր հովիվ:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Մովսես աբեղա Սարգսյանը, ազատվելով ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունում ստանձնած իր պարտականություններից, ծառայության է կոչվել Հնդկաստանում իբրև Հնդկահայոց հոգևոր հովիվ և Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ: