Եկեղեցականների նոր նշանակումներ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանը, ազատվելով Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնում ստանձնած պարտականություններից, հոգևոր ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմում:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զավեն վարդապետ Յազիչյանը, ազատվելով Մայր Աթոռի Լուսարարապետությունում ստանձնած պարտականություններից, հոգևոր սպասավորությունը կշարունակի Եգիպտոսի Հայոց թեմում: