Գիտաժողով՝ նվիրված Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի հիմնադրման 10-ամյակին

Գիտաժողով՝ նվիրված Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի հիմնադրման 10-ամյակին 19.01.2022

2022 թ. լրանում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարա­նի հիմնադրման 10-ամյակը (2012-2022 թթ.)։ 10-ամյա գործունեու­թյանն ընդառաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը նախաձեռնել է «Սուրբ Էջմիածինը՝ գրքի հանգրվան» խորագրով գիտաժողովը, որը տեղի կունենա 2022 թ․ հոկտեմբերի 6-ին։

Գիտաժողովի զեկույցների բնագավառներն են՝

Հայ գրավոր մշակութային ժառանգություն

Հայ տպագրության պատմություն

Գրադարանագիտություն

Գրահրատարակչական գործ

Նախապատվությունը կտրվի այն զեկույցներին, որոնք նշյալ բնագավառների շրջանակներում, առանց դարաշրջանների սահմանափակման, կառնչվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեությանը։

Ժամանակացույց

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ մարտի 31։

Զեկույցների վերջնական տարբերակների ընդունում՝ օգոստոսի 1։

Բոլոր ելույթները պետք է համապատասխանեն գիտաժողովի խորագրին և ներկայացված բնագավառներին։

Ընտրված զեկույցները տպագրվելու են առանձին ժողովածուի տեսքով։

Նախատեսվում է գիտաժողովն անցկացնել առկա ձևաչափով:

Աշխատանքային լեզուն հայերենն է:

Մասնակցության համար լրացնել` shorturl.at/dgsCI

Հոդվածների ներկայացման կարգը: shorturl.at/dnqGR

Հեռախոս՝ (+374) 10 51-72-91, (+374) 91 03-33-55

Էլ. փոստ՝ [email protected]:

Գիտաժողովի համակարգող՝ Մայա Գրիգորյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան