Գերագույն Հոգետր Խորհրդի հերթական նիստր Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Մարտի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախահագությամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում գումարվեց Գերագույն Հոգեւոր Խորհրդի հերթական նիստը։
Ի թիվս օրակարգի այլ հարցերի, նիստի մասնակիցները քննարկեցին Սբ. Էջմիածնի Մայր Տաճարի օծման 1700-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների ծրագիրը։ Սիջոց առում ների նախապատրաաման հանձնախմբի նախագահ, Հայ Առաքելական Եկեղեցու ԱՍՆ Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արք. Պարսամյանը զեկուցեց հանձնախմբի կատարած աշխատանքների մասին։ Առանցքային միջոցառումների թվում են ուխտի սուրբ պատարագները, որի շրջանակներում տարբեր կիրակիներ Հայ Եկեղեցու թեմակալ առաջանորդներն իրենց հավատացյալ հոտի հետ միասին ուխտագնացություն են կատարում Սբ. էջմիածին եւ ուխտի Սբ. պատարագ մատուցում համայն հայության Սայր Տաճարում։ Այս տարվա ընթացքում ուխտի պատարագներ են մատուցել արդեն Արմավիրի եւ Կոտայքի թեմերի առաջնորդները։
Նիստի ընթացքում լսվեց նաեւ Սայր Աթոռ Սբ. էջմիածնի 2002 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը։