Գարեգին Բ Կաթողիկոս. «Եկեւեցին եւ ժողովուրդը ձեզ են սպասում»
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում ձեռնադրվեցին 12 նոր սարկավագներ
Դեկտեմբերի 24–ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում հանդիսավորապես նշվեց Սբ. Ստեփանոս նախավկայի եւ առաջին մարտիրոսի տոնը:
Սուրբ Ստեփանոսը Քրիստոսի Եկեւեցու առաջին 7 սարկավագներից մեկն էր, որ եւավ հանուն Քրիստոսի նահատակված առաջին քրիստոնյան:
Տոնի առիթով Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տաճարում` Սբ. Ստեփանոս խորանի առջեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Տ. Ներսես արք. Պոզապալյանը:
Ստեփանոս նախավկայի հիշատակության օրը Հայ Եկեւեցում համարվում է նաեւ սարկավագների տոն եւ, ավանդաբար, կատարվում է սարկավագական ձեռնադրություն: Հընթացս Սբ. Պատարագի ձեռամբ սրբազան հոր սարկավագական աստիճան ստացան Գեւորգյան հոգեւոր ճեմարանի ու Սեւանի Վազգենյան դպրանոցի 12 սաներ, ովքեր հաջողությամբ հանձնել էին սարկավագական քննությունները:
«Սարկավագությունը փառքի աստիճան չէ, այլ խոնարհության, ծառայության ու նվիրումի աստիճան է»,- շնորհավորելով նորընծա սարկավագներին` ասաց Ներսես Սրբազանը:
Սբ. Պատարագից հետո Վեհարանում նորընծա սարկավագներին իր օրհնությունը տվեց նաեւ Ամենայն Հայոց Հայրապետը:
«Եկեւեցին եւ ժողովուրդը ձեզ են սպասում... Սիրեցեք Սբ. Էջմիածինը եւ արժանիորեն կրեք այն սքեմը, որ երկյուղածություն, սեր եւ հարգանք է ծնում յուրաքանչյուր հայորդու հոգում»,- ասաց Նորին Սրբությունը` մաղթելով սարկավագներին հավատքի ամրություն ու նվիրյալ ծառայություն:
Այսօր Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում ծառայում են մոտ 50 սարկավագներ: Նրանցից 27-ին, ովքեր այս տարվա ընթացքում պաշտպանել են ավարտաճառեր, Վեհափառ Հայրապետը հանձնեց նաեւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի ավարտական վկայականներ:
Նույն օրը, երեկոյան ժամերգության ընթացքում, Մայրավանքում տեւի ունեցավ դպրական ձեռնադրություն եւ ուրարների տվչություն: