Գարեգին Բ կաթողիկոսն ու Ասորի ուղղափառ եկեղեցու պետ Զաքքա Ա պատրիարքը ծաղկեպսակներ դրեցին Հայոց մեծ եղեռնի հուշարձանին
Հոկտեմբերի 18-ին, հետմիջօրեին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Անտիոքի եւ համայն Արեւելքի Ասորի ուղղափառ քույր եկեղեցու գահակալ Մար Իգնատիոս Զաքքա Իվաս Ա պատրիարքը եպիսկոպոսաց դասի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ` իրենց խոնարհումը բերելու Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
Երկու Հայրապետները ծաղկեպսակներ դրեցին եղեռնի զոհերի հուշարձանին: Կատարվեց հոգեհանգստյան արարողություն:
Հովվապետերը այցելեցին նաեւ հուշարձանին կից գործող ցեղասպանության թանգարան: