Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Սամցխե-Ջավախեթիի լիազոր ներկայացուցչին
Սեպտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Սամցխե-Ջավախեթիում Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի լիազոր ներկայացուցիչ Թեյմուրազ Մոսիաշվիլուն: Հիմնականում հայաբնակ հարավային Վրաստանի այս շրջանում պաշտոնավորող պրն. Մոսիաշվիլին երկօրյա այցով Երեւան էր ժամանել երեքշաբթի:
Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը եւ Թ. Մոսիաշվիլին քննարկեցին տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաեւ երկու ազգերի միջեւ բարեկամության եւ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: