Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Չինաստանի խորհրդարանական պատվիրակությանը
Հունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի փոխնախագահ Թիմուր Դավամաթի գլխավորած պատվիրակությանը` ՀՀ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի ուղեկցությամբ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-չինական դարավոր բարեկամությանը, միաժամանակ արձանագրելով բարեկամական կապերի նորօրյա զարգացումները: Վերջինիս առիթով հայտնելով իր ուրախությունը, Հայոց Հայրապետը նշեց, որ Չինաստանը եղել է հայ ժողովրդի պատմական գաղթօջախներից մեկը, ուր հայերը կառուցել են հայկական եկեղեցիներ, դարձել չինարեն Աստվածաշնչի առաջին թարգմանիչները:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը հյուրերին ներկայացրեց ժողովրդի կյանքում Հայ եկեղեցու ունեցած պատմական դերն ու առաքելությունը, անդրադարձավ խորհրդային տարիներին կրած դժվարություններին ու եկեղեցու ներկայիս վերազարթոնքին:
Իր հերթին պրն. Դավամաթը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց Չինաստանի կրոնական կյանքը, նշելով, որ բազմակրոն բնակչություն ունեցող իր երկրում հարգված ու սահմանադրորեն պաշտպանված է հավատքի ազատությունը: Պրն. Դավամաթը կարեւոր նկատեց ժողովրդի պատմական ու մշակութային արժեքների պահպանումը եւ Իր հերթին պրն. Դավամաթը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց Չինաստանի կրոնական կյանքը, նշելով, որ բազմակրոն բնակչություն ունեցող իր երկրում հարգված ու սահմանադրորեն պաշտպանված է հավատքի ազատությունը: Պրն. Դավամաթը կարեւոր նկատեց ժողովրդի պատմական ու մշակութային արժեքների պահպանումը, հիացմունք արտահայտելով Սբ. Էջմիածնի ու հայկական ճարտարապետական կառույցների նկատմամբ: