Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց շուրջ 250 երիտասարդների
Փետրվարի 15-ին, Սբ. Սարգիս զորավարի տոնին, երիտասարդների օրհնության օրվա առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն հյուրընկալեց եւ իր օրհնությունը տվեց Հայաստանյայց Առաքելական Ս. եկեղեցու բոլոր թեմերի երիտասարդաց միությունների, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի եւ ՀԲԸՄ հովանու ներքո գործող Հայորդաց տների, Հայ Կաթողիկե եւ Հայ Ավետարանական եկեղեցիների երիտասարդական կազմակերպությունների, Երեւ անի Պետական Համալսարանի շուրջ 250 երիտասարդ ներկայացուցիչների:
«Շատ կարեւ որ է եւ էական, որպեսզի երիտասարդները կրթվեն ու դաստիարակվեն քրիստոնեական սուրբ հավատքի վարդապետության ներքո, մեր հայրերի կողմից բանաձեւ ված հավատո սկզբունքներով, մեր եկեղեցական ավանդույթներով ու սովորություններով: ... Եկեղեցու վաղվա օրը սերտորեն շաղկապված է երիտասարդության հետ: Եվ քրիստոնեական դաստիարակությամբ հասակ առած հայ երիտասարդն երաշխիքն է մեր վաղվա բարօր եւ երջանիկ օրվա», - նշեց Վեհափառ Հայրապետը` շնորհավորելով երիտասարդներին Ս. Սարգսի տոնի առիթով:
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը պատասխանեց երիտասարդների հարցումներին:
Նույն օրը երիտասարդները մասնակցեցին նաեւ Նորքի Ս. Սարգիս եկեղեցում մատուցված Պատարագի սրբազան արարողությանը, եղան Երեւ անի Հայորդաց տներում, ուր իրենց համար պատրաստված էին հատուկ մշակութային հանդիսություններ:
Ս. Սարգսի տոնի առիթով այս միջացառումները կազմակերպվել էին Երեւ անի Հայորդաց տների նախաձեռնությամբ եւ ԵՀԽ Կլոր Սեղանի գրասենյակի աջակցությամբ: