Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց ՄԱԿ-ի ներկայացուցիչներին

Հուլիսի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի տեղակալ Կամել Մորջանեին եւ Հայաստանում հանձնակատարի ներկայացուցիչ Լլոյդ Դեյքին:

Ողջունելով ՄԱԿ-ի ներկայացուցիչներին` Վեհափառ Հայրապետը իր գնահատանքը հայտնեց այն բոլոր ծառայությունների համար, որ իրականացնում են Հայաստանում` հոգածություն դրսեւորելով հայ փախստականների նկատմամբ:

«Անշուշտ խնդիրները դեռ շատ են: Գիտենք նաեւ, որ եկեղեցին այս ասպարեզում կարեւոր առաքելություն ունի», - ասաց Նորին Սրբությունը` պատրաստակամություն հայտնելով աջակցել փախստականների օգնության գործին:

Իր հերթին պրն. Մորջանեն անդրադարձավ Հայաստանում իրականացվող ծրագրերին: