Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Կորեայի դեսպանին
Մայիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Կորեայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Չոն Տե-Իկին (նստավայրը` Մոսկվա):
Վեհափառ Հայրապետը ողջունեց պրն. Չոն Տե-Իկի առաքելությունը Հայաստանում, վստահություն հայտնելով, որ նորանշանակ դեսպանի ջանքերով առավել են զարգանալու Հայաստանի անկախացումից հետո Կորեայի հետ ձեւավոված հարաբերություններն ինչպես տնտեսական, այնպես էլ մշակութային ոլորտներում:
Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայ եկեղեցու, հայոց հոգեւոր կենտրոն Մայր Աոռ Սբ. Էջմիածնի 1700-ամյա պատմությանն ու առաքելությանը: Պրն. դեսպանը կարեւոր նկատելով Հայ եկեղեցու դերը ժողովրդի կյանքում, Վեհափառ Հայրապետին ներկայացրեց նաեւ իր երկրի կրոնական կյանքը: Ինչպես նշեց դեսպանը, ավանդական բուդդիզմի կողքին Կորեայում ապրում են բազմաթիվ քրիստոնյաներ, որոնք կազմում են բնակչության շուրջ 50 տոկոսը: