Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Լիտվայի ԱԳ նախարարին

Ապրիլի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Լիտվայի արտաքին գործերի նախարար, ԵԽ նախարարների խորհրդի նախագահող Անթանաս Վալիոնիսի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում Վեհափառը ներկայացրեց Հայաստանյայց Առաքելական եկեղեցու գործունեությունը, առկա դժվարությունները, դրանց հաղթահարման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Իր հերթին Լիտվայի ԱԳ նախարարը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց իր երկրի կրոնական կյանքը։

Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Հայրապետը շնորհակալություն հայտնեց Լիտվայի ԱԳ նախարարին տեղի հայ համայնքի հանդեպ ցուցաբերած ուշադրության համար եւ իր մաղթանքը հայտնեց երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել սերտացման կապակցությամբ:
Հանդիպմանը ներկա էր նաեւ Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը: