Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց ԱՀԿ գլխավոր տնօրենին
Մայիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ ) գլխավոր տնօրեն Մայք Մուրին:
Հանդիպման ընթացքում խոսվեց տնտեսական, մշակութային եւ կրոնական հարցերի շուրջ: Կարեւոր նկատվեց եկեղեցու եւ հոգեւոր առաջնորդների դերը նոր հազարամյակի առաջադրած մարտահրավերների հաղթահարման գործում:
Զրույցի ընացքում Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ տեղեկացավ, որ առաջիկայում Հայաստանը կարող է դառնալ ԱՀԿ անդամ: