Գարեգին Բ Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակված Արմավիրի թեմի Տ. Մաշտոց քահանա Իսայանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը օգոստոսի 25-ի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակել Արմավիրի թեմի հոգեւոր սպասավոր Տ. Մաշտոց քհն. Իսայանին Մկրտության խորհուրդն աղճատելու եւ հավաքական մկրտություններն արգելող Հայրապետական տնօրինությունը զանցառելու համար:
Կարգալույծ արված հոգեւորականն այլեւս դասվում է աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով` Հայկ Իսայան: