Գարեգին Բ Կաթողիկոսը մեկնեց Կրասնոյարսկ
Մայիսի 14-ին, առավոտյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմ, ուր մայիսի 15-ին հանդիսապետելու է Կրասնոյարսկի առաջին հայկական Սբ. Սարգիս եկեղեցու օծման արարողությունը:
Վեհափառ Հայրապետին ուղեկցում են Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արք. Մարտիրոսյանը, Տ. Գեղարդ աբեղա Վահունին (իբրեւ գավազանակիր), ՀՀ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը եւ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը: