Գարեգին Բ Կաթողիկոսը բանախոսությունը «Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցին 21-րդ դարում» թեմայով
Դեկտեմբերի 23-ին «Թեքեյան» մշակութային կենտրոնում ՀՌԱԿ հանրապետական վարչությունը կազմակերպել էր կլոր սեղան` «Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցին 21-րդ դարում» թեմայով:
Քննարկումներին հրավիրված էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որը հանդես եկավ բանախոսությամբ:
Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայ Եկեւեցու կողմից գերակայություններ նկատվող խնդիրներին` որպես այդպիսիք ներկայացնելով համայնքային կյանքի ձեւավորման եւ եկեւեցաշինության, քրիստոնեական դաստիարակության, սոցիալական ծառայության ոլորտները: Հայոց Հայրապետը գերակա խնդիրների շարքը դասեց նաեւ Հայ Եկեւեցու կանոնադրության հաստատումը, որի մշակման աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են: Նորին Սրբությունն անդրադարձավ նաեւ եկեղեցի-պետություն հարաբերություններին, ներկայացրեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Հայ Եկեղեցու նվիրապետական աթոռների հետ ներկայիս հարաբերությունները:
Հավարտ բանախոսության Վեհափառ Հայրապետը պատասխանեց ներկաների հարցերին: