Գարեգին Բ Կաթափկոսն ընդունեց Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպան Թորդա Էբոթ-Ուայթին

Մարտի 3-ին Ն.Մ.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպան Թորդա Էբոթ-Ուայթին եւ իր բարեմաղթանքն ու շնորհավորանքը հայտնեց նշանակման առիթով։

Զրույցի ընթացքում խոսվեց երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունների, Հայ Առաքելական ու Անգփկան եկեղեցիների միջեւ եղբայրական կապերի մասին։ Տիկ. դեսպանի խնդրանքով Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաեւ Հայ Եկեղեցու խորհրդային տարիներին կրած դժվարություններին, ինչպես նաեւ Մայր Աթոռ Մբ. էջմիածնի ներկայիս կացությանն ու առաքելությանը։

Հանդիպման ավարտին Նորին Մրբությունը վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ առավել կարդյունավորի հայ– անգլիական ջերմ կապերը։